
Մտցրեք SIM քարտը և մարտկոցը
Սույն հեռախոսը նախատեսված է BL-4C մարտկոցով օգտագործվելու համար:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
1 Սահեցրեք հետևի կափարիչը դեպի ներքև (1) և հանեք այն:
2 Բարձրացրեք և հանեք մարտկոցը (2):
3 Մտցրեք SIM քարտը և մարտկոցը (3): Համոզվեք, որ ոսկեգույն հպակային տիրույթը դեպի ներքև
է ուղղված, և սահեցնելով տեղադրեք SIM քարտի շեղատված անկյունը:
4 Փոխեք մարտկոցը և փակեք հետևի կափարիչը (4, 5):